«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հսկայական փոխհատուցում է ստացել մանկունիանցիներից՝ պայմանագրի վաղաժամ խզման պատճառով։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, «կարմիր սատանաների» ղեկավարները նորվեգացուն վճարել են 8,4 միլիոն եվրո։
Ըստ աղբյուրի՝ Սուլշերի մարզչական շտաբի անդամները ևս փոխհատուցում են ստացել, որը կազմում է 3,6 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ 49-ամյա մասնագետը անգլիական գրանդի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր 2021 թվականի նոյեմբերի 21-ին։
























































