Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Լեբեֆը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Կարծում եմ, ինչ-որ պահի դուք պետք է ինքներդ ձեզ հարցնեք. «Ի՞նչ եմ անում ես իմ կյանքի, իմ կարիերայի հետ»:
Միգուցե ժամանակն է, որ Կրիշտիանու Ռոնալդուն այս հարցը տա ինքն իրեն, խոսի ինքն իր հետ և միգուցե ընտանիքի հետ։ Ես չեմ ուզում նայել Ռոնալդուին ու խղճալ նրան, քանի որ նա այսքան ժամանակ բարձունքում է…
Չեմ ուզում, որ նա նորմալ խաղացող լինի, ես կնախընտրեի, որ նա մնար բարձունքում։ Ավելի լավ է կարիերան ավարտել բարձունքում, քան շարունակել խաղալ ևս երկու-երեք տարի ցածր մակարդակով»,- մեջբերում է Լեբեֆին ESPN-ը։