«Լիվերպուլը» ռեկորդ սահմանեց անգլիական լիգայի Գավաթում տարած հաղթանակների քանակով։
Եզրափակչում մերսիսայդցիները հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեցին «Չելսիին» և պատմության մեջ 9-րդ անգամ նվաճեցին անգլիական լիգայի Գավաթը։ Սա նոր ռեկորդ է։
Մոտակա հետապնդողը «Մանչեսթեր Սիթին» է, որը 8 անգամ է տիրացել լիգայի Գավաթին։ «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ասթոն Վիլան»՝ 5-ական։
























































