«Լիդս Յունայթեդը» շուտով կարող է նոր գլխավոր մարզիչ ունենալ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, անգլիական ակումբը կարող է գլխավորել Ջեսի Մարշը։ Ըստ աղբյուրի՝ «Լիդսի» ղեկավարները Մարշին առաջարկել են երկու տարվա պայմանագիր։
Հիշեցնենք, որ 48-ամյա մասնագետը նախորդ տարվա դեկտեմբերին էր հեռացվել «Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնից։