«Լիդս Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հայտնել է գլխավոր մարզիչ Մարսելո Բելսային աշխատանքից հեռացնելու մասին։
66-ամյա արգենտինացին թիմը գլխավորել է ավելի քան երեքուկես տարի՝ ղեկը ստանձնելով 2018 թվականի հունիսին: Բիելսան վերջին տարիների ընթացքում առաջին անգամ վերադարձրեց թիմին Պրեմիեր լիգա, սակայն 2021/22 մրցաշրջանում թիմի արդյունքներն անբավարար են՝ 26 տուրից հետո 23 միավոր և Պրեմիեր լիգայի աղյուսակում 16-րդը։ Ակումբը պատրաստվում է վաղը հայտարարել նոր մարզչի նշանակման մասին: Սպասվում է, որ դա կլինի ամերիկացի Ջեսի Մարշը։
Leeds United can confirm the club have parted company with head coach Marcelo Bielsa
— Leeds United (@LUFC) February 27, 2022