Ռոման Աբրամովիչը կմնա «Չելսիի» սեփականատերը. լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Աբրամովիչը կմնա «Չելսիի» սեփականատերը։
Տնօրեն Մարինա Գրանովսկայան և Պետր Չեխը կզբաղվեն ակումբի աշխատանքային բոլոր հարցերով, ներառյալ նոր պայմանագրերի ստորագրումը, տրանսֆերները և այլն:
Աբրամովիչը «Չելսիի» ղեկավարումը փոխանցել է բարեգործական հիմնադրամին՝ ակումբը, նրա ղեկավարությանը, ինչպես նաև խաղացողներին պաշտպանելու համար։
Գործարարը «Չելսին» գնել է 2003 թվականին 140 միլիոն ֆունտով։ Նրա օրոք թիմը նվաճել է 21 տիտղոս։