Մարսելո Բիելսան պատրաստվում է հեռանալ «Լիդս Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, արգենտինացի մասնագետի հեռանալը շատ հավանական է, նրան փոխարինողը կդառնա ՌԲ Լայպցիգի նախկին մարզիչ Ջեսի Մարշը։
Վերջին չորս հանդիպումներում Լիդսը պարտվել է «Էվերթոնին» (0:3), «Մանչեսթեր Յունայթեդին» (2:4), «Լիվերպուլին» (0:6) և «Տոտենհեմին» (0:4):
Լիդսը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 16-րդն է՝ այս մրցաշրջանում բաց թողնելով 60 գոլ (վատագույն ցուցանիշը առաջնությունում):