Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մադրիդյան ակումբից։
Բելգիացի ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր չի կնքվի, հայտնում է Marca-ն։
Ըստ իսպանական մամուլի՝ Ազարը երազում է վերադառնալ Լոնդոնի «Չելսի»։ Ե՛վ ֆուտբոլիստը, և՛ նրա գործակալները բանակցություններ են սկսել «թոշակառուների» ղեկավարության հետ։
Հիշեցնենք, որ Ազարի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։