«Լիվերպուլը» կողմնորոշվել է ամառային տրանսֆերային իր գլխավոր նպատակի հարցում, հայտնում է Footballinsider-ը։
Մերսիսայդցիները կփորձեն բանակցել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունեսի տրանսֆերի շուրջ։
«Լիվերպուլը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել փոխհատուցման ամբողջ գումարը։ «Բենֆիկան» Նունեսի համար պահանջում է 65 միլիոն եվրո։
Դարվինը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































