ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից։
Հոլանդացի ֆուտբոլիստը կարիերան շարունակելու չորս տարբերակ ունի, հայտնում է իտալական Calciomercato-ն։
Վայնալդումի տրանսֆերի գլխավոր հավակնորդներից մեկը Մադրիդի «Ատլետիկոն» է: Հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Վեսթ Հեմը», «Նյուքասլը» և «Աստոն Վիլան»:
Transfermarkt-ը 31-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: