Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) որոշումը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից Փարիզ տեղափոխելու մասին, թելադրված է քաղաքական պատճառներով, հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահ Ալեքսանդր Դյուկովը։
Ուրբաթ օրը ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Փարիզ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Խաղը կկայանա մայիսի 28-ին։
«Մենք կարծում ենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման վայրը տեղափոխելու որոշումը թելադրված էր քաղաքական պատճառներով։
ՌՖՄ-ն միշտ հավատարիմ է մնում «սպորտը քաղաքականությունից դուրս» սկզբունքին, ուստի չի կարող աջակցել այս որոշմանը»,- Դյուկովի խոսքերը մեջբերում է ՌՖՄ-ի կայքը։