Յուլիան Նագելսմանը կիսվել է Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ իր կարծիքով.
«Ես շոկի մեջ եմ, վախենում եմ այն ամենից, ինչ կատարվում է երկրում, որտեղ մենք խաղում էինք ոչ վաղ անցյալում: Իհարկե, ես դատապարտում եմ պատերազմը։
Այս օրերին ֆուտբոլի մասին խոսելը հեշտ չէ: Իհարկե, դուք մտածում եք հնարավոր հետևանքների մասին, այդ թվում՝ Ուկրաինայի ժողովրդի համար։
Լավ է, որ ՈւԵՖԱ-ն արագ որոշում կայացրեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխելու մասին»,- մեջբերում է «Բավարիայի» մարզչին Bayern&Germany-ն։