Կրեմլը ափսոսում է ՈւԵՖԱ-ի որոշման՝ 2021/22 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից Փարիզ տեղափոխելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, ցավալի է, որ նման որոշում կայացվեց»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ ընդգծելով, որ Սանկտ Պետերբուրգը կարող է ապահովել լավագույն, բարենպաստ և հարմարավետ պայմաններ ֆուտբոլային այս միջոցառման անցկացման համար։
«Բայց այդ որոշումն արդեն ընդունված է»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Հարցին, թե արդյոք քաղաքականացված է համարո՞ւմ Պեսկովն այդ որոշումը, խոսնակը պատասխանեց. «Ոչ, ես դա չեմ ասել։ Ես ուղղակի հայտնեցի իմ ափսոսանքը»։