Պրեմիեր լիգայի հետաձգված 20-րդ տուրի խաղում հանդիպեցին «Արսենալն» ու «Վուլվերհեմփթոնը»։
«Գայլերը» 1-2 հաշվով պարտվեցին «զինագործներին»: Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Վուլվզի» խաղացող Հվանգ Հի Չանը։
82-րդ րոպեին Նիկոլա Պեպեն հավասարեցրեց հաշիվը, 96-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Ալեքսանդր Լակազետը։
Այս խաղից հետո «Վուլվերհեմփթոնը» 40 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, «Արսենալը» 5-րդն է 45 միավորով։
























































