«Լիվերպուլի» ղեկավարությունը դիտարկում է Իտալիայի առաջնությունում հանդես եկող հարձակվողի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։
«Կարմիրները» դիտարկում են Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Goal-ը:
Հարկ է նշել, որ երիտասարդ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը», ուստի մերսիսայդցիները ստիպված կլինեն պայքարել նրա համար։
2021/2022 մրցաշրջանի շրջանակում Մարտինեսը անցկացրել է 33 հանդիպում, դարձել 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։
























































