Լիդսի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռաֆինյա Դիասը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»: Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
Հաջորդ ամառ Ռաֆինյան կարող է հեռանալ թիմից: Բացի «Չելսիից», «Բարսելոնը» և «Բավարիան» հավակնում են բրազիլացի լեգեոներին ձեռք բերելուն:
2021/2022 մրցաշրջանում Ռաֆինյան Պրեմիեր լիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ իր անձնական հաշվին գրանցելով 9 գոլ և 2 արդյունավետ փոխանցում։
























































