ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Ֆրանսիայի մայրաքաղաքի թիմի կարգավիճակի մասին. Մեսսին համոզված է, որ ՊՍԺ-ն կշարունակի զարգանալ։
«ՊՍԺ-ն արդեն կարելի է անվանել աշխարհի ամենամեծ ակումբներից մեկը։ Չեմ կարծում, որ մենք ավելի վառ պատմություն ունեցող թիմերին նախանձելու պատճառ ունենք։ ՊՍԺ-ն կզարգանա ու ավելի լավը կդառնա.
Ինձ դուր է գալիս խաղալ լավագույն խաղացողների հետ։ «Բարսելոնայում» երկար ժամանակ այդպես էր, հիմա ես նույն հնարավորությունն ունեմ ՊՍԺ-ում։ Ես ուրախ եմ, որ այստեղ եմ և անհամբեր սպասում եմ շարունակությանը», — Մեսիի խոսքերն է մեջբերում լրագրող Ադրիան Գրենյերը:
























































