Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովն ասել է, որ ուրախ կլինի իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին տեսնել Մոսկվայի «Դինամո» ակումբում։
«Ես կցանկանայի Մխիթարյանի պես խաղացողի տեսնել Ռուսաստանի առաջնությունում։ Նա արդեն ապացուցաել է, որ ամենաբարձր մակարդակի խաղացող է։ Հենրիխը հասցրել է խաղալ Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ առաջատար ակումբներում։
Եթե Մխիթարյանը չուժեղացնի մեր առաջնությունը, ապա գոնե կնպաստի տեխնիկայով խաղի զարգացմանը։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե նա տեղափոխվի «Դինամո»,- Վյաչեսլավ Իվանովիչի խոսքերն է մեջբերում РБ-Спорт-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական և իտալական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ 33-ամյա ֆուտբոլիստը կարող է փոխել ակումբային գրանցումը և տեղափոխվել Ռուսաստան։