Ա Սերիայի 26-րդ տուրում «Նապոլին» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Կալյարիի» հետ։
58-րդ րոպեին Գաստոն Պերեյրոն առաջ մղեց տանտերերին։ Հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը խփեց պատասխան գոլը։
«Նապոլին» վաստակեց 54 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ «Կալյարին» 22 միավորով 18-րդ տեղում է։