«Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը մոտ ժամանակներս նոր պայմանագիր կկնքի իտալական թիմի հետ: Խորվաթ ֆուտբոլիստը հրաժարվել է «Բարսելոնայի» առաջարկը, որը ցանկանում էր մրցաշրջանի ավարտին ազատ խաղացողի կարգավիճակով ձեռք բերել Բրոզովիչին: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր պայմանագրով Բրոզովիչը 7,5 մլն եվրո կստանա՝ ներառյալ բոնուսները: Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Բրոզովիչն Ա Սերիայի 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև մեկ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 7 խաղում: