Լա Լիգայի 25-րդ տուրում «Բետիսը» 2-1 հաշվով հաղթեց «Մալյորկային»։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Ալեքս Մորենոն և Վիլյամ Կարվալյոն։ «Մալյորկայի» միակ գոլը խփեց Վեդատ Մուրիքին։
«Բետիսը» վաստակեց 46 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը։ «Մալյորկան» 26 միավորով 16-րդ տեղում է։
























































