Ա Սերիայի 26-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջեց «Սասուոլոյին»։
Հյուրերի կազմում առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան Ջակոմո Ռասպադորին և Ջանլուկա Սկամակկան։
«Ինտերը» մնաց 54 միավորով՝ չկարողանալով շրջանցել առաջատար «Միլանին»։ «Սասուոլոն» վաստակեց 33 միավոր և բարձրացավ 11-րդ հորիզոնական։
























































