Սերժի Բուսկետսը բարձր է գնահատել Պյեռ-Էմերիկ Օբամեյանգին «Բարսելոնայի» կազմում առաջին գոլերը խփելուց հետո։
Հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ «Վալենսիայի» դեմ խաղում։
«Նրան մեր կազմում ունենալը շքեղություն է։ Օբամեյանգն իր գալու պահից շատ լավ է աշխատում։
Առաջին կեսում մենք շատ արդյունավետ խաղացինք։ Եվ դա մեզ թույլ տվեց հանգիստ շարունակել խաղը»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում El Chiringuito TV-ն։
























































