Լա Լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց «Վալենսիային»։
Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը՝ բացելով գոլերի հաշիվը «կապտանռնագույնների» մարզաշապիկով։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆրենկի դե Յոնգը և Պեդրին։ «Չղջիկների» միակ գոլը խփեց Կառլոս Սոլերը։
«Բարսելոնան» վաստակեց 42 միավոր և զզբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ «Վալենսիան» 30 միավորով 12-րդ տեղում է։
























































