Ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբը, որը պատկանում է Դևիդ Բեքհեմին, ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, հայտնում է Marca-ն:
Նշվում է, որ MLS-ի ակումբը պատրաստ է կրկնապատկել Մոդրիչի աշխատավարձը, որպեսզի նա տեղափոխվի Ֆլորիդա։ Սակայն խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում շարունակել կարիերան «Ռեալի» կազմում:
Մոդրիչի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է դեռ 18 ամիս:
























































