Պյեռ-Էմերիկ Օբամեյանգն իր առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» կազմում։
Հարձակվողը գոլի հեղինակ դարձավ Լա լիգայի 25-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում։ 32-ամյա ֆուտբոլիստը աչքի ընկավ 23-րդ րոպեին, իսկ 37-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։
Օբամեյանգի համար սա առաջին արդյունավետ գործողությունն էր կապտանռնագույնների կազմում անցկացրած 4 խաղում։
























































