Հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է հեռանալ «Բարսելոնայից»։
Կատալոնական ակումբը դիտարկում է հոլանդացուն այս ամառ վաճառելու տարբերակը։ Հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են «Ինտերը», «Միլանն» ու «Յուվենտուսը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեպայի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Նապոլին»։
























































