Ա Սերիայի 26-րդ տուրում «Միլանը» մրցակցի հարկի 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սալերնիտանայի» հետ։
5-րդ րոպեին «ռոսոներիներին» առաջ մղեց Ժունիոր Մեսիասը։ 29-րդ րոպեին Ֆեդերիկո Բոնացցոլին վերականգնեց հաշվի հավասարությունը։
72-րդ րոպեին Միլան Ջուրիչը խփեց տանտերերի երկրորդ գոլը։ Հինգ րոպե անց Անտե Ռեբիչը դարձավ գոլի հեղինակ՝ «Միլանին» փրկելով պարտությունից։
Ստեֆանո Պիոլիի սաները վաստակեցին 56 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Սալերնիտանան» 14 միավորով զբաղեցնում է վերջին՝ 20-րդ հորիզոնականը։
























































