«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին։
«Դե Յոնգը ֆուտբոլիստ է, որին վիճակված է երկար տարինել մնալ այս թիմում։ Նա հիանալի է ու բարձր մակարդակով է խաղում։ Ֆրենկին քայլ առաջ է արել․ հիմա նա դինամիկ է ու օգնում է պաշտպանությունում»,- Չավիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
24-ամյա դե Յոնգը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է դարձել 2019-ի ամռանը՝ տեղափոխվելով «Այաքսից» 86 մլն եվրոյով։
























































