Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գնահատաել է իր ակումբի շանսերն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։
«16 միավորով հետ ենք մնում առաջատարից, իսկ դա բավականին բարդ իրավիճակ է ստեղծում։ Մենք միշտ ավելին ենք ցանկանում և պահանջում, բայց այսպիսին է իրականությունը։
Պետք է ճիշտ գնահատենք մեր հնարավորությունները և գիտակցենք, որ այս պահին պայքարում ենք լավագույն քառյակում տեղ ունենալու համար»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
























































