«Յուվենտուսը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի ծառայություններով:
Այս մասին հայտնում է Il Tirreno-ի իտալական հրատարակությունը։ Թուրինյան ակումբը բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի գործակալի հետ։
Ի դեպ, նրա գործակալը ներկայացնում է նաև կիսապաշտպան Դենիս Զաքարիայի շահերը, ով «Յուվենտուս» է տեղափոխվել այս հունվարին։
Ենթադրվում է նաև, որ Դե Յոնգը կցանկանա վերամիավորվել իր ընկերոջ և նախկին թիմակից Մաթեյս դե Լիխտի հետ:
























































