Հարձակվող Մարիո Բալոտելլին կիսվել է Եվրո-2020-ում Իտալիայի հավաքականի հաղթանակի մասին իր կարծիքով.
«Եվրոյի ժամանակ ես շատ չէի հետևում Իտալիային, ինձ ցավ է պատճառում տեսնել, թե ինչպես են նրանք խաղում առանց ինձ:
Այս թիմը նվաճեց Եվրոն առանց ինձ, ուստի նրանք լիովին արժանի են դրան:
Իհարկե, եթե ես մասնակցեի Եվրոյին, մենք ավելի հեշտ կհաղթեինք մրցաշարը»,- ասել է Բալոտելին Football Italia-ին տված հարցազրույցում:
























































