«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ Անգլիայից։
Ինչպես տեղեկացնում է 90min-ը, պորտուգալացին կարող է տեղափոխվել ՊՍԺ։ Ըստ աղբյուրի՝ փարիզյան գրանդը ցանկանում է գործարքն իրականացնել առաջիկա ամռանը։
37-ամյա Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը մանկունիանցիների հետ լրանում է 2023 թվականի ամռանը։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































