Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ կմրցի «Ինտերի» հետ։
Հանդիպումից առաջ իր սպասելիքների մասին է խոսել մերսիսայդցիների հարձակվող Սադիո Մանեն։
«Բավականին դժվար հանդիպում է սպասվում, քանի որ «Ինտերը» համարվում է Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը և ամենայն հավանականությամբ հերթական անգամ կդառնա Իտալիայի չեմպիոն։
Մենք հիանալի կազմ ունենք։ Շատ ենք սպասել այս հանդիպմանը և խաղալու ենք բարձր տրամադրությամբ։ Ցանկանում ենք նվաճել գավաթը, սակայն հասկանում ենք նաև, որ շատ դժվար է լինելու»,- նշել է սենեգալցի հարձակվողը։