«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել «Ինտերի» հետ՝ ՉԼ 1/8 եզրափակչի առաջիկա խաղի մասին։
«Եթե մենք թելադրենք մեր խաղը, ապա «Ինտերը» բավականին կոմպակտ կպաշտպանվի: Սա «Ինտերն» է՝ բարձրակարգ թիմ, բարձրակարգ մարզչով։
Անցյալ տարի նրանք չեմպիոն դարձան, և, մյուս թիմերի նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ, կարծում եմ, որ նրանք այս տարի լավագույնն են Ա Սերիայում։
Նրանք ստեղծագործ են, կազմակերպված են և լավ պատրաստված: Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը, որպեսզի հնարավորություն ունենանք հաղթելու»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 16-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ինտերի» հաղթանակը գնահատում է 3,60 գործակցով, ոչ-ոքին՝ 3,55, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 2,15։
























































