Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Սպորտինգի» նկատմամբ (5-0):
Անգլիական ակումբն առաջին խաղակեսում չորս գնդակ խփեց պորտուգալացիների դարպասը։
OptaJoe-ի փոխանցմամբ՝ Խոսեպ Գվարդիոլայի սաները Չեմպիոնների լիգայի եզակի ռեկորդ են սահմանել։ «Մանչեսթեր Սիթին» դարձավ մրցաշարի պատմության մեջ առաջին ակումբը, որն առաջին խաղակեսում 4 գոլ խփեց արտագնա խաղում։
Նշենք, որ թիմերի պատասխան խաղը կանցկացվի մարտի 9-ին Անգլիայում։