«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի «Բրայթոնի» դեմ խաղում (2-0):
Ըստ William Hill-ի՝ Ռոնալդուն 21 օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ գոլ է խփել։
Այս շարքը շարունակվում է 2002 թվականից։
Հիշեցնենք, որ այս ընթացքում պորտուգալացին հանդես է եկել Լիսաբոնի «Սպորտինգ», «ՄՅՈՒ», «Ռեալ» և «Յուվենտուս» ակումբներում։
























































