Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Բրայթոնին»։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։
Հանդիպման առաջին գոլը 51-րդ րոպեին խփեց Կրիշտիանու Ռոնալդուն, 97-րդ րոպեին վերջնական հաշիվը ջևակերպեց Բրունո Ֆերնանդեշը։ Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» շրջանցեց «Վեսթ Հեմին» և զբաղեցրեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերն՝ այստեղ։
























































