«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին.
— Կարո՞ղ եք 10-15 տարի ևս մնալ «Մանչեսթեր Սիթիում»:
«Ես չեմ դառնա սըր Ալեքս Ֆերգյուսոն, մի անհանգստացեք: Ֆուտբոլում մեկուկես տարին երկար ժամանակ է։ Մեր ներդաշնակությունն օգնում է. վերջին 20 հանդիպումներից մենք հաղթեցինք 18-ում և մեկում պարտվեցինք «Լայպցիգին», երբ մեզ ոչինչ պետք չէր։
Ես գիտեմ, որ տղաները երբեմն հիասթափվում են, որ բավարար խաղային ժամանակ չեն ստանում: Մնացած ամեն ինչից ուղղակի անհնար է բողոքել՝ ֆիզիոթերապևտներ, սպորտային մասնագետներ, բոլորը պատրաստ են օգնելու։ Այնպես որ նրանք բողոքելու ոչինչ չունեն։
Այդուհանդերձ, հաղթանակի կամ պարտության մեջ պատահականության տարր կա, չգիտես ինչ կլինի։ Մենք միասին ենք՝ հաղթելու և լայն ժպտալու համար: Տխուր դեմքով անհնար է բարձր մակարդակի հասնել։ Մնացած ամեն ինչ այդքան էլ կարևոր չէ»,- մեջբերում է Գվարդիոլային Manchester Evening News-ը։
Գվարդիոլայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
























































