«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը նոր առանձնատուն է ձեռք բերել Մանչեսթերի մոտակայքում:
Տունը գտնվում է Ուիլմսլոուում՝ Մանչեսթերից հարավ։ Այս մասին հայտնի է դարձել The Sun-ին։
Անգլիացի լրագրողները ենթադրում են, որ դա պայմանավորված է Ռոջերսի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու հետ: Մասնագետի անունն անգլիական ԶԼՄ-ները վաղուց են կապում ՄՅՈՒ-ի հետ։
ՄՅՈՒ-ն գլխավորելու մեկ այլ թեկնածու համարվում է ՊՍԺ-ի ներկայիս մարզիչ Մաուրիսիու Պոչետինոն։
























































