Ըստ Fichajes-ի՝ Գարեթ Բեյլը որոշում է կայացրել իր պրոֆեսիոնալ կարիերայի վերջին տարիներն անցկացնել Լոնդոնում։ Ուելսցին այլ առաջարկներ չի դիտարկի։
Գարեթն այս ամառ կդառնա ազատ գործակալ. «Տոտենհեմը» դեմ չէ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն:
Ֆինանսական կողմն այնքան էլ կարևոր չէ Բեյլի համար, ով հինգ տարի եղել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։
Նախորդ մրցաշրջանում Բեյլը վարձավճարով հանդես էր գալիս «Տոտենհեմում»: Նախկինում նա ևս հանդես է եկել անգլիական ակումբում 2007-ից 2013 թվականներին։
























































