ԱՊԼ 25-րդ տուրում «Վեսթ Հեմը» հյուրընկալվել է «Լեսթերին»։
Խաղից առաջ հյուրերի մեկնարկային կազմում էր նաև Կուրտ Զուման, որն այս շաբաթ հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ Սակայն մեկնարկային սուլիչից 15 րոպե առաջ պարզ դարձավ, որ նա իրեն լավ չի զգում ու խաղադաշտ դուրս չի գա։ Նրան փոխարինեց Իսա Դիոպը։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ նախավարժանքի ժամանակ Զումայի մոտ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջացել ու նրա ինքնազգացողությունը վատացել է։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում Զուման ոտքով հարվածում էր իր բենգալյան կատվին։
























































