ԱՊԼ 25-րդ տուրում «Տոտենհեմը» ընդունել էր «Վուլվզին» ու 0-2 հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման հաշիվը բացվեց 6-րդ րոպեին․ աչքի ընկավ Խիմենեսը։ Իսկ 18-րդ րոպեին Դենդոնկերը կրկնապատկեց հաշիվը։
Այս խաղում գոլեր այլևս չարձանագրվեցին։
Այս տուրից հետո «Տոտենհեմը» 36 միավորով հայտնվեց 8-րդ տեղում, իսկ «Վուլվզը» 37 միավորով բարձրացավ 7-րդ տեղ։
























































