Daily Mail-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը ցանկանում է աստղային հարձակվող ձեռք բերել իր թիմի համար:
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» կքննարկեն հետևյալ խաղացողների թեկնածությունը՝ Էրլինգ Հալանդ (Բորուսիա Դորտմունդ), Ալեքսանդր Իսակ (Ռեալ Սոսյեդադ), Լաուտարո Մարտինես (Ինտեր) և Պատրիկ Շիկ (Լևերկուզեն Բայեր):
Ռանգնիկն ավելի վաղ ասել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ձեռք բերի հնարավորինս շատ ուժեղ կենտրոնական հարձակվողի:
Բացի այդ, չի բացառվում, որ Պոչետինոյի՝ ՄՅՈՒ-ն գլխավորելու դեպքում, թիմը կդիտարկի նաև Հարի Քեյնի թեկնածությունը։
























































