«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումից հետո հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Հանդիպումը կայացել է փետրվարի 12-ին և ավարտվել է ոչ-ոքի (1:1):
Հանդիպման ավարտից հետո պորտուգալացին ջուր է խմել, և այն պահին, երբ որոշել է թքել այն, դա արել է իր կողքով անցնող շվեդ հարձակվող Անտոնի Էլանգայի մեջքին։ Այս մասին հայտնում է Daily Express-ը։ Նշվում է, որ Ռոնալդուն դա արել է պատահաբար։ «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել երկրորդ խաղում անընդմեջ և 40 միավորով 5-րդ տեղում է։ «Սաութհեմփթոնն» ունի 29 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
Cristiano Ronaldo appears to spit on Anthony Elanga after Man Utd draw with Southamptonhttps://t.co/qDZamGux0d
— Express Sport (@DExpress_Sport) February 12, 2022
























































