ԱՊԼ 25-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Նորվիչին» և 4 անպատասխան գնդակ ուղարկեց թիմի դարպասը։
Հանդիպման հաշիվը բացվեց 31-րդ րոպեին․ Քայլ Ուոքերի փոխանցումից հետո տանտերերի դարպասը գրավեց Ռահիմ Ստեռլինգը։
Երկրորդ կեսի մեկնարկից 3 րոպե անց Ֆիլ Ֆոդենը կրկնապատկեց հաշիվը։ 70-րդ րոպեին այս անգամ Դիասի փոխանցումից հետո կրկին աչքի ընկավ Ստեռլինգը։ 90-րդ րոպեին նա վրիպեց նշանակված 11-մետրանոցի նշակետից, ապա արագ ուղղեց սխալը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Այս խաղից հետո «Սիթին» 63 միավորով շարունակում է գլխավորել ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ «Նորվիչը»՝ 17 միավորով 18-րդն է։
























































