«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին առաջիկա ամռանը կհեռանա անգլիական թիմից` ազատ խաղացողի կարգավիճակով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Կարմիր սատանաները» 34-ամյա ֆուտբոլիստին նոր պայմանագիր չեն առաջարկի; Կավանին ցանկանում է իր ուժերը փորձել Լա Լիգայում, որտեղ դեռևս հանդես չի եկել։ Ուրուգվայցի ֆուտբոլիստի գործակալները կփորձեն նրա համար ակումբ գտնել Իսպանիայում, բայց վերջնական որոշումը Կավանին կկայացնի ոչ թե հիմա, այլ առաջիկա ամիսների ընթացքում։
Էդինսոնը մտադիր չէ տեղափոխվել արգենտինական «Ռիվեր Փլեյթ»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ այդ ակումբը հետաքրքրված է նրա ծառայություններով։
Հիշեցնենք` Կավանին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի հոկտեմբերին` ազատ խաղացողի կարգավիճակով։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































