Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ֆիորենտինան» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթեց «Ատալանտային» ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հիմնական ժամանակում թիմերը փոխանակեցին երկուական գնդակ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պյոնտեկը: Տանտերերից գոլ խփեցին Զապակոստան ու Բոգան: «Ֆիորենտինայի» հաղթական գոլը լրացուցիչ ժամանակում խփեց Միլենկովիչը:
Կիսաեզրափակիչում «Ֆիորենտինան» կմրցի «Յուվենտուս»-«Սասուոլո» զույգի հաղթողի հետ:
























































