«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ցանկանում է տեղափոխվել MLS։
Այս պահին 44-ամյա դարպասապահն առաջարկ չունի ԱՄՆ-ից, բայց եթե նման տարբերակ առաջանա, Բուֆոնը լրջորեն կդիտարկի այն, հայտնում է Goal-ը։
Վերջերս նա դարձավ պատմության մեջ առաջին դարպասապահը, ով 500-րդ անգամ անառիկ պահեց իր դարպասը պաշտոնական խաղերում:
Բուֆոնը «Պարմայի» կազմում անցկացրել է 92 խաղ՝ առանց գոլ բաց թողնելու, ևս 322 հանդիպում՝ «Յուվենտուսի», 9՝ ՊՍԺ-ի և 77՝ Իտալիայի հավաքականի կազմերում։
























































