«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի խաղում «Բրենթֆորդին» 2-0 հաշվով հաղթելուց հետո կիսվել է իր կարծիքով։
«Դժվար է խաղալ նման մրցակցի դեմ։ Նրանք կիրառում են ագրեսիվ և բարձր ճնշում: Երբ սկսեցինք գրոհել, նրանք հետ գնացին ու խորը պաշտպանվեցին։ Մենք համբերատար էինք, չսխալվեցինք և․ ի վերջո, հասանք արդյունքի։
Շատ գոհ եմ մեր խաղից: Մենք թույլ տվեցինք միայն մեկ հարված սեփական դարպասին և մի քանի անկյունային․ ընդհանուր առմամբ համբերատար գործեցինք։ Բայց դժվար է, երբ մրցակիցը տասը հոգով խորը պաշտպանվում է սեփական տուգանային հրապարակում։
Ինչ վերաբերում է տիտղոսի համար պայքարին, ապա «Լիվերպուլը» դեռ երկու խաղ ունի: Առջևում 14 հանդիպում է։ Մրցակցությունը ծանր է, բայց տպավորիչ է, որ մենք արդենք վաստակել ենք 60 միավոր»,- մեջբերում է Գվարդիոլային BBC-ն։
























































